Creative SMM by Achigo

Ուժեղացրու՛ ներկայությունդ սոցիալական մեդիայում

Դարձի՛ր քո ոլորտում N1-ը՝ մեկտեղելով ամենաթրենդային կրեատիվ լուծումները և ամենաժամանակակից մարքեթինգային գործիքները:

Եվս 5

բրենդների համար

25 մայիսի

դիմելու վերջնաժամկետ

Հերթական սովորական փաթե՞թ, թե՞․․․

Բիզնեսների 70%-ի մոտ SMM-ն անարդյունավետ է։ Շատ բիզնեսների համար SMM-ը դարձել է ոչ թե շահույթ ապահովող, այլ ընդհակառակը՝ ռեսուրսներ վատնող գործիք։ Պատճառները շատ են, սակայն կարող ենք միանշանակ ասել, որ ամենահաճախ հանդիպողներից մեկը կրեատիվ բովանդակության՝ հատկապես վիդեո կոնտենտի բացակայությունն է։

Սա մենք ասում ենք ոչ թե ամերիկյան ինչ-որ հետազոտությունների արդյունքում, որոնք մեր շուկայի հետ բացարձակ կապ չունեն, այլ մեր սեփական փորձի, սթրեսների, անքուն գիշերների, ձախողումների և ի վերջո ֆանտաստիկ հաջողությունների հիման վրա։

Եթե դուք նույնպես օգտագործում եք SMM-ը ձեր բիզնեսի զարգացման համար, սակայն չեք գրանցում ցանկալի արդյունքներ, ապա ամենայն հավանականությամբ պատճառը հենց այն է, որ չունեք որակյալ վիդեո բովանդակություն։

2021 թվականին այլևս անհնար է ստանդարտ բովանդակությամբ գրավել թիրախային լսարանի ուշադրությունը։ Մրցակիցներից տարբերվելը այլևս կենսական անհրաժեշտություն է ցանկացած բիզնեսի համար։

Այս ամենը լավ հասկանալով՝ մենք ստեղծել ենք Creative SMM փաթեթներ, որտեղ ներառել ենք բարձր որակի վիդեոներ։ Նպատակն այն է, որ դուք վերջապես ունենաք բարձր արդյունքներ, իսկ մենք էլ ձեռք բերենք հոգեկան ներդաշնակություն։ 😀

3 պատճառ՝ ինչու ամրագրել Creative SMM-ի փաթեթներից մեկը հենց հիմա

Բոլոր փաթեթները ներառում են SMM-ում հաջողության հասնելու ամենամրցակցային առավելություններից մեկը՝ վիդեոարտադրությունը։ 

Նախքան փաթեթները ներկայացնելը, մենք դրանք փորձարկել ենք 11 ոլորտներում՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային։ Եվ դրանք կատարելագործել և վերջնականացրել ենք այդ փորձարկումների ընթացքում ձեռք բերած մեծածավալ data-ի հիման վրա։

Փաթեթի ամրագրումից հետո միասին սահմանելու ենք ամսական նպատակներ, որոնք չիրագործելու դեպքում 100%-ով հետ կվերադարձնենք տվյալ ամսվա ծառայության համար վճարված գումարը։

Խոսենք փաստերով

Մեր գործընկերները, ովքեր օգտվել են Creative SMM ծառայությունից, գրանցել են հետևյալ արդյունքները․

 Avetisyan Estate-ը գրանցել է շուրջ $500.000-ի վաճառք 2 ամսում:

 Bitschool-ի և ԲՏԱ Նախարարության համատեղ ծրագրի համար
կազմակերպած «Դարձի՛ր React-իվ» արշավի շնորհիվ ապահովել ենք
450 դիմորդ, 207 մասնակից և շուրջ 8 մլն դրամի վաճառք:

 CS50x Armenia ծրագրի առաջխաղացման համար նախատեսված $300 գովազդային բյուջեով մեզ հաջողվեց ապահովել 2348 գրանցվող, ինչը նշանակում է, որ մեկ գրանցվողի ձեռքբերման արժեքը (Cost per Lead) ընդամենը 60 դրամ էր։

 Edunetwork-ի համար ստեղծած վիդեոների շարքը ունեցել է հետևյալ արդյունքները՝

  • Instagram Reels – 215K+ դիտում և 6000+ հավանում
  • TikTok – 167K+ դիտում և 12000 հավանում

$4M+

Ղեկավարված
Գովազդային բյուջե

200+

Գործընկեր

9+

Տարվա փորձ

Creative SMM-ի փաթեթները

SMM
only

 

 

Ավելին

Creative
SMM

 

 

Ավելին

CSMM
Pro

 

 

Ավելին

Unicorn

x

 

 

Ավելին

*** Փաթեթները ճկուն են և կարող են փոփոխվել՝ կախված Ձեր բիզնեսի կարիքներից և նպատակներից։

Գործընկերները Մեր Մասին

Առաջարկում ենք լսել այն մարդկանց կարծիքը, ովքեր արդեն իսկ օգտվել են մեր Creative SMM-ի փաթեթներից և տեսնել իրենց բիզնեսի գրանցած արդյունքները։

EduNetwork

Ոլորտը՝ կրթություն
Համագործակցության տևողություն՝ 1․5 տարի

 

Avetisyan Estate

Ոլորտը՝ Կառուցապատում և անշարժ գույք
Համագործակցության տևողություն` 1․5 տարի

Bitschool

Ոլորտը՝ կրթություն
Համագործակցության տևողություն` 2 տարի

Creative SMM

փաթեթից արդեն օգտվում են

Դե ինչ, պատրա՞ստ եք զարգացնել Ձեր բիզնեսը։

Թողե՛ք Ձեր տվյալները և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն տրամադրելու համար։